211652_close_icon
views-count1852 դիտում article-date 14:23 19-02-2022

Թիրախավորելով Արցախի նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս. Արցախի թեմի առաջնորդի արձագանքը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:  Այս մասին հայտնում են Արցախի թեմից:

«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը»,- ասել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր