88969 դիտում
17:58 19-02-2022
Գիշերը ներխուժել են մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կառամատույց. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով փետրվարի 18-ին, ժամը 04:45-ին ՀՀ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը ժամը 04:15-ին երկու անհայտ անձինք ներխուժել են Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի կառամատույց՝ գնացքներ ներկելու նպատակով, ինչը Մետրոպոլիտենի պահպանության վաշտի ծառայողները կանխել են, եւ գույքը դիտավորյալ վնասելու փորձ կատարելու կասկածանքով նրանց բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ վերջինները ՌԴ քաղաքացիներ են՝ Վ. Վասիլեւը (ք, Սամարա) եւ Ն. Վոլչենկովը (ք. Սանկտ-Պետերբուրգ): Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ վերջինները ՌԴ քաղաքացիներ են՝ Վ. Վասիլեւը (ք, Սամարա) եւ Ն. Վոլչենկովը (ք. Սանկտ-Պետերբուրգ): Երկուսն էլ տվել են խոստովանական բացատրություն:
Նմանատիպ նյութեր
3629 դիտում
19:39 27-01-2014
Ադրբեջանական դիվերսիան կանխած 9 զինծառայողները պարգևատրվել են Գարեգին Նժդեհ մեդալով. տեսանյութ