49133 դիտում
21:43 19-02-2022
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 53-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Վանուշ Կ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Ժ.Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+