55069 դիտում
11:32 20-02-2022
Դատարանը մասնակի է բավարարել Երևանում մահվան ելքով վրաերթի մեջ կասկածվող, ապա դեպքի վայրը լքած Opel-ի վարորդի կալանավորման հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն մասնակի:
Որոշվել է խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանք, որից հետո դատարանից Հ. Գրիգորյանը, ով կասկածվում է փետրվարի 16-ին Երևանում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց հետիոտնին վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 16-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:
Վերջինս ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց անզգուշաբար վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գրիգորյանը տեղափոխվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Երբ նա վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն Կարինե Քալաշյանին, վերջինս ընկած տեղից բարձրացել էր ու այդ ժամանակ Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ռուբիկ Զ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր հետիոտնին ու նրան 40-50 մետր հրելով, տարել:
Mercedes-ի վարորդի նկատամբ խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+