26770 դիտում
15:24 20-02-2022
Ավտովթար Երևանում. բախվել են Chevrolet Avalanche-ն ու Mazda 3-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20 –ի սահմաններում Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են 59-ամյա Գայանե Հակոբյանի վարած Mazda 3 մակնիշի և 32-ամյա Ռոբերտ Այդինյանի վարած Chevrolet Avalanche մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 բրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրենք չեն տուժել:
Օպերատիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+