211652_close_icon
views-count6316 դիտում article-date 18:22 20-02-2022

Իշխող ուժը յուրովի չեղարկում է ՀՀ հռչակագրի հիմնական դրույթները. Ռուբիկ Հակոբյան

Ողջունում եմ ԱԺ «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացրած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» հայտարարության նախագիծը, ինչն առաջիկա երկուշաբթի պետք է քննարկվի ԱԺ գլխադասային հանձնաժողովում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն  Հակոբյանը:

«Կարծում եմ այն ազգային-պետական անվտանգային օրակարգը ներառող և ճշգրիտ քաղաքական, ռազմական ու ռազմավարական աղտորոշմամբ հայտարարարություն է, ինչի քվեարկության արդյունքները լակմուսային թութղթ կարող է դառնալ ներկա խորհրդարանին ամբողջական և վերջնական գնահատական տալու համար։

Եթե քաղաքական մեծամասնությունը բացասական եզրակացությամբ ներկայանա, ապա դա նշանակում է նպաստել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից տարիներ շարունակ փայփայվող երազանքի իրականացմանը։

Թուրքիայի համար 44- օրյա պատերազմի արդյունքներից հիմնական ակնկալիքներից մեկն այս ռազմավարական նշանակության հռչակագիրն ունենալ էր, ինչին, բայրաքթքարների միջոցով, կարողացավ տիրանալ։

Առավել ևս, եթե իշխող ուժը բացասական գնահատական տա ներկայացված նախագծին, ապա դրանով քաղաքական մեծամասնությունը ոչ միայն բացահայտ նպաստում է թուրք-ադրբեջանական թուրանական համատեղ ծրագրերի իրականացմանը, այլև, ըստ էության, իշխող ուժը յուրովի չեղարկում է ՀՀ հրչակագրի հիմնական դրույթները։
Ինչևէ՝ երկուշաբթին կտա այս հարցերի պատասխանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր