1603 դիտում
10:49 19-06-2019
Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը ժամանակ ծախսում մի բանի վրա, որը երբեք տեղի չի ունենա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ 1990 թվականի օգոստոսի 4-ից հետո, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ կուսակցությունը կամ այդ առաջնորդը առավոտից երեկո խոսեին այն մասին, թե որքան վատն են կոմունիստները և ինչպիսի դավադրություններ են նրանք կազմակերպում՝ իշխանությանը վերադառնալու համար: Չնայած, երբ դրանից մոտավորապես երկու տարի հետո սկսվեց «ցուրտն ու մութը», արթնացավ նաև կոմունիստական դարաշրջանի վերաբերյալ միանգամայն բնական կարոտախտը: Բայց այդ պարագայում ևս «կոմունիստական ռևանշով» ոչ ոք առանձնապես չէր վախեցնում:
«Ռևանշիստներն» ի հայտ եկան 1998 թվականից հետո, երբ Քոչարյանն ու նրա թիմը հակահհշական քարոզչական հիստերիա հրահրեցին՝ համոզելու համար հասարակությանը, որ իր՝ Քոչարյանի իշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն «ՀՀՇ-ական դավադիրների» գործն է: Որոշ ժամանակ դա աշխատում էր, մինչև որ պարզվեց, որ ՀՀՇ-ականների կոռուպցիան և թալանը պարզապես մանկական խաղեր էին քոչարյանականների կոռուպցիայի և թալանի հետ համեմատած:
Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել. Քոչարյանն իշխանության է եկել պալատական հեղաշրջման արդյունքում, Փաշինյանը՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության ցանկությամբ: Բայց երբ երկրի երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իշխող կուսակցության համագումարում հայտարարում է՝ «մեր դեմ պատերազմ է հայտարարված» և նկատի ունի ոչ թե Ադրբեջանի կողմից իրապես մեր դեմ վարվող պատերազմը, այլ ինչ-որ ներքին թշնամիներին՝ դա առնվազն տարակուսելի է: Մի՞թե ՀՀԿ-ականներն ու քոչարյանականներն են մեր ամենակարևոր խնդիրը:
Իշխանությունը, ենթադրում եմ, քաղցր բան է: Նրանք, ովքեր մի անգամ ճաշակել են այդ «սատանայական խնձորից», մնացած ողջ կյանքում երազում են նորից ու նորից ըմբոշխնել այն: ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները բացառություն չեն: Նրանք քարոզչություն են ծավալում ներկա իշխանության դեմ բացահայտ (որը նորմալ է) և «ֆեյքային» (որն ինձ դուր չի գալիս), նրանք երբեմն քննադատում են միանգամայն տեղին, երբեմն էլ անհեթեթ բամբասանքներ են տարածում: Այնքանով, որքանով նրանք գործում են օրենքի շրջանակներում, գնահատականները կարող են լինել «բարոյաքաղաքական» և ոչ իրավական ոլորտից: Բայց զուտ գործնական առումով պետք է հասկանալի լինի, որ նրանց երազանքը երբեք չի իրականանա: Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը ժամանակ ծախսում մի բանի վրա, որը երբեք տեղի չի ունենա:
․․․ Ի դեպ, երազանքի մասին: Ես երբեմն երազում եմ դառնալ առաջնակարգ դաշնակահար և ելույթներ ունենալ աշխարհի հեղինակավոր բեմերում: Երազելն, ինչպես ասում են, վնասակար չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»