1856 դիտում
14:00 21-02-2022
ՊԵԿ. եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող. գործընթացում առկա խնդրիների հստակեցումից հետո կշարունակվի եկամտային հարկի գումարների վերադարձը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀկառավարության 2020 թվականիհունիսի 18-իթիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման արձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է ՀՀկառավարության 2020թ․հուլիսի 3-իթիվ 1125-Ն որոշմամբ։
Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում՝ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկաուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
Օրենսգրքով սահմանված՝ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակովեկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համարՊԵԿդիմել է շուրջ 870ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝շուրջ 264 միլիոն դրամի չափով:
Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։
Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալդիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
2194 դիտում
22:47 23-07-2021
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը. ՊԵԿ
1283 դիտում
13:36 27-08-2022
Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
607 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված