211652_close_icon
views-count1823 դիտում article-date 22:37 21-02-2022

ՀՀ դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ. Ղազինյան

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման, ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է մեղադրանք առաջադրի և հետախուզում հայտարարի Իլհամ և Մեհրիբան Ալիևների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էւջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահեցնում եմ, դրա համար առկա են բոլոր քրեաիրավական հիմքերը:

Սա է պահանջում Հայկական շահը, Հայի արժանապատվությունը, Հայակական պետականության ամրությունն ու Հայաստանի միջազգային հեղինակությունը:

Այս իշխանության պարագայում սա իհարկե բացառվում է, քանի որ այս հարցում նիկոլների ու Ալիևի շահերը համընկնում են. նիկոլները ՀՀ երկու նախկին նախագահներին Ալիևից ավելի շատ են ատում ու ավելի շատ են վախենում:

Հ.Գ. Դատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ այս իշխանության անթաքույց ատելությունից, չի բացառվում, որ հենց նրանք ձերբակալեն և Ադրբեջանին հանձնեն Ալիևի հորը չոքացրած ՀՀ երկու նախկին նախագահներին:

Սրանով նրանք կլուծեն երկու խնդիր. կերաշխավորեն իրենց իշխանության անվտանգությունը և առանց խոչընդոտների «խաղաղության դարաշրջան» կբացեն իրենց բարեկամների ու իրական դաշնակիցների հետ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր