211652_close_icon
views-count35393 դիտում article-date 19:44 24-02-2022

Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա գնացող բոլոր չվերթները չեղարկվել են

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին և 23։25-ին, դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաք երկու չվերթ էր նախատեսված։ Դեպի Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ Սոչի, չվերթ էր նախատեսված էր ժամը 19։55-ին։

Ժամը 20։40-ին էլ չվերթն էր նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։

NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյան հայտնեց, որ ավիաընկերությունները հայտնել են բոլոր չորս չվերթների չեղարկման մասին։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Եւ Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

Նմանատիպ նյութեր