211652_close_icon
views-count2072 դիտում article-date 23:38 25-02-2022

Մեր աշխատանքը եղել է այնպիսին, որ ձևավորել է միջազգային առաջատար փորձ, հետաքրքրել է միջազգային քաղաքականությանը․ Արման Թաթոյանն ամփոփել է աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ամփոփումը տեսանյութով. մեր աշխատանքը եղել այնպիսին, որ ձևավորել է միջազգային առաջատար փորձ, հետաքրքրել է միջազգային քաղաքականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։

«Անփոխարինելի աջակցություն են մեզ ցուցաբերել ու միջազգային հարթակներ ապահովել Հայկական սփյուռքը:

Մեր փորձը ներկայացվել է աշխարհի տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում, հատկապես՝ դրական է գնահատվել ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ գործով երրորդ կողմ հանդես գալը: Հայաստան են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ

Հետևողական ենք եղել ամեն քայլի, ամեն զեկույցի նկատմամբ:

Հետևողականորեն բարձրացրել ենք նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վարկանիշը, որ էլ ավելի արդյունավետ պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները:

Վերջին տեսանյութը միջազգային ասպարեզում կատարված աշխատանքի մասին է:

Ամփոփում ենք 6 տարիների աշխատանքը, միջազգային համագործակցությունը»,-գրել է Արման Թաթոյանը և ներկայացրել տեսանյութ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր