79026 դիտում
15:02 27-02-2022
Ողբերգական դեպք Երևանում. Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է կնոջ դի. Ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմանների տարածքում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամնբ:
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի, ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանի և պարեկներ Տիգրան Ասատրյանի, Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կմոիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի:
Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Ջանազյանի գլխավորությամբ, համայանքային ոստիկանների հետ պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)