Շվեդիան, Չեխիան և Լեհաստանը ՖԻՖԱ-ից պահանջել են Ռուսաստանի հավաքականին հեռացնել ԱԱ անցումային խաղերից
Այսօր Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ նամակ են հղել ՖԻՖԱ-ին՝ պահանջելով Ռուսաստանին հեռացնել ԱԱ ընտրական փուլից։
Լեհաստանի սպորտի նախարար Կամիլ Բորտնիչուկը երեքշաբթի կամ չորեքշաբթի Ցյուրիխում կհանդիպի ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Բորտնիչուկը ցանկանում է համոզել Ինֆանտինոյին չեղարկել ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի հանդիպումը Ռուսաստանի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինֆանտինոյի հետ բանակցությունները հեշտ չեն լինի, սակայն Լեհաստանը, Շվեդիան և Չեխիան վճռական են տրամադրված։
Ավելի վաղ, այս բոլոր երկրների հավաքականները հայտարարել էին, որ հրաժարվում են Ռուսաստանի դեմ խաղալ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում։