76509 դիտում
22:07 27-02-2022
«Հյուսիս-Հարավ» սուպերմարկետի տնօրենը ահազանգել է ոստիկանություն, որ իրենց խանութից 2 շիշ վիսկի գողացողին բռնել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Խ.-ի ահազանգի փաստով:
Այդ օրը վերջինս հայտնել է, որ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-Արևմտյան թաղամաս տանող ճանապարհին գործող «Հյուսիս-Հարավ» սուպերմարկետում գողություն կատարելու պահին իրենց աշխատակիցները գողին բռնել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Աշոտ Վ.-ն, նույն օրը, Շահումյան 16-րդ փողոցում գործող «Հյուսիս-Հարավ» սուպերմարկետից փորձել է գողանալ 2 շիշ վիսկի:
Գողոնը հայտնաբերվել է, Աշոտ Վ.-ն բերման է ենթքարկվել ոստիկանության բաժին, ապա որոշ ժամանակ անց բաց է թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Արթուր Խ.-ն հայտնել է, որ ինքը «Հյուսիս-Հարավ» սուպերմարկետի տնօրենն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
9296 դիտում
09:09 07-02-2018
Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»