211652_close_icon
views-count3352 դիտում article-date 16:45 28-02-2022

Երբ Ռուսաստանը սկսել է շատ կարևոր ռազմական գործողություններ իրականացնել, կա վտանգ, որ նրա համար լարման նոր օջախներ կստեղծեն․ Հայկ Եսայան

Հայկ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հայաստանի բնակչության գերակշռող մեծամասնությանը ամենից շատ հուզող խնդիրը անվտանգությունն է: Մենք մեր 4 հարևաններից երկուսի հետ ունենք լարված,
անգամ թշնամական հարաբերություններ: 

Բայց, օրինակ շարքային գյումրեցին, ով ունի սահման ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը ունեցող և ոչ վաղ անցյալում հայերին ցեղասպանության ենթարկած 80 միլլիոնանոց Թուրքիայի հետ, շատ ավելի քիչ է մտածում իր անվտանգության մասին, քան Ադրբեջանի հետ սահման ունեցող սյունեցին ու արցախցին:

Պատճառը շատ պարզ է , Գյումրիի սահմանին են ռուսական զորքերը և դրոշները: ԵՒ այս պարագայում շատ տարօրինակ է տեսնել հակառուսական տրամադրություն ունեցող գյումրեցիների:

Հիմա, երբ Ռուսաստանը սկսել  է շատ կարևոր ռազմական գործողություններ իրականացնել, կա վտանգ, որ նրա համար լարման նոր օջախներ կստեղծեն: Մենք ևս գտնվում ենք այդ վտանգավոր գոտում: Վ.Պուտինի կոչը երրորդ երկրներին շատ կարևոր էր այս համատեքստում: 

Այս իրավիճակը մեր մասով շատ նման էր 1991 թվականի Թուրքիայի սպառնալից հռետորիկային Ադրբեջանի դեմ հակամարտող հայկական կողմի հանդեպ, երբ երջանկահիշատակ ՌԴ Պաշտպանության նախարար ԵվգեՆի Շապոշնիկովը անձամբ Թուրքիայի զինված
ուժերին, ասեց որ թող համարձակվեն և փորձեն ոտնձգություն կատարել Հայաստանի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր