211652_close_icon
views-count2666 դիտում article-date 15:04 23-11-2021

Ռուսաստանը չարիք չի արտադրում և չի զբաղվում հոգևորսությամբ, այն հոգով պղծվածների համար չէ. Հայկ Եսայան

Հայկ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջին տասնամյակների ստեղծած «լավագույն» պռոդուկտներից մեկը Մայքլ Ջեքսոնն էր: Այսպես կոչված փոփի արքան լավագույնն է ցույց տալիս հավաքական արևմուտքի սնանկությունը:

Մի երկրում, որտեղ մեկ սևամորթի սպանության համար իբր թե քաղաքացիական անհնազանդություններ են տեղի ունենում, պետական մակարդակով մեծարվում է իր մաշկի գույնը փոխած նախկին սևամորթը:

Երկիր, որը American dream հեքիաթով և հոլիվուդյան ստերով կերակրում է ամբողջ աշխարհին, համաշխարհային աստղ է դարձնում մարդու, ով մահացավ թմրանյութերի գերդոզավորումից:
Նա իր համերգների ընթացքում բացահայտ ցույց էր տալիս սատանիստական բեմադրություններ և իր կռապաշտ հանդիսատեսին փորձում էր կտրել Աստծուց:

Իսկ մեր արևմտյան քարոզիչները փորձել և փորձում են մեզ հրամցնել այդ արժեքները:
ՀԳ- Այն հարցին թե ինչու Ռուսաստանը չի փորձում անել իր քարոզչությունը, ինչպես անում է արևմուտքը, նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ իրենք չպիտի բացատրեն, որ բարի գործ են անում, այլ բարին փնտրողը պիտի գտնի իրենց:

Ռուսաստանը չարիք չի արտադրում և չի զբաղվում հոգևորսությամբ,այն հոգով պղծվածների համար չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր