28241 դիտում
23:28 01-03-2022
Ուկրաինան հայտնել է անհրաժեշտության դեպքում Բելառուսին կանխարգելիչ հարված հասցնելու պատրաստակամությունը
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե նման որոշում ընդունի գերագույն հրամանատարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Украина-24»-ը:
«Մեր զորքերն այսօր զբաղված են մեր երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի ու ռեսուրսների ոչնչացմամբ: Անհրաժեշտության դեպքում, եթե նման որոշում կայացվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, ապա այդ որոշումն անմիջապես կընդունվի»,- հայտարարել է նա:
Հստակեցնող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե նման որոշում կայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Դանիլովն ասել է. «Բնականաբար»:
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
14:50 21-10-2022
Թուրքիան անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից նավթ գնելու և փոխադրելու պատրաստակամություն է հայտնել
2301 դիտում
10:22 14-08-2018
Էրդողանը հայտարարել է Անկարայի «մեջքին հարված հասցնելու» ԱՄՆ-ի մտադրության մասին․ Hürriyet
3563 դիտում
17:00 29-03-2022
Պեսկովը մեկնաբանել է պատգամավոր Դելյագինի հայտարարությունն Ադրբեջանին միջուկային հարված հասցնելու վերաբերյալ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում