ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը դիմել է ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:
Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գալաթեա-Մեդ» գեղագիտական բժշկության կենտրոնից և հայտնել են, որ բժշկության կենտրոնի գովազդային վահանակը գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները:
Արդեն տեղում կենտրոնի տնօրեն Իրինա Քոչարյանը հայտնել է, որ փետրվարի 17-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են բժշկական կենտրոնի պատի վրա ամրացված գովազդային վահանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ով է նշված արարքը կատարել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերի Քոչարյանի աղջիկն է, իսկ գողություն կատարած անձը Երևանի բնակիչ, 43-ամյա Զարե Բ.-ն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: