211652_close_icon
views-count1867 դիտում article-date 20:00 02-03-2022

«Էվերթոնը» դադարեցրեց համագործակցությունը Ուսմանովի հոլդինգի և ռուսական ընկերությունների հետ

Լիվերպուլի «Էվերթոնը» հրաժարվել է ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի և ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից:
 
«Մենք հաստատում ենք, որ հովանավորչության բոլոր պայմանավորվածությունները՝ ռուսական USM, «Մեգաֆոն» և Yota ընկերությունների հետ դադարեցված են», նշված է անգլիական ակումբի հայտարարության մեջ:
 
Ալիշեր Ուսմանովին պատկանող USM հոլդինգին էր պատկանում «Էվերթոնի» ստադիոնի անվանման իրավունքները:
 
«Մեգաֆոնն» ու Yota-ն 2020 թվականից հանդիսանում էին մերսիսայդյան ակումբի կանանց թիմի գլխավոր հովանավորները:

Նմանատիպ նյութեր