211652_close_icon
views-count2975 դիտում article-date 23:33 02-03-2022

Օգնենք մեր հերոսներին. նոր շենքը հնարավորություն կտա ավելացնել բուժվող տղաների քանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021 թվականին մենք բոլորիդ աջակցությամբ մեր հերոսների համար կառուցեցինք հոգեբանական կենտրոն, որտեղ արդեն անցած տարվա դեկտեմբերից տղաները բուժում են ստանում ժամանակակից 3D սարքերով, ամսական 100-150 զինվոր բուժման հնարավորությամբ։

Հիմք ենք դրել նաև Վարդան Ամալյանի անվան պուրակի կառուցմանը։ Ընթացքի մեջ է նաև Հերոսների Հացատունը, որտեղ մեր Հերոսները և նրանց ընտանիքի անդամները կկարողանան աշխատանք ձեռք բերել և նաև անվճար սնունդ ունենալ։

Այսօր արդեն ժամանակն, որ Հերոսները կարողանան ստացիոնար բուժման համար ունենան սենյակներ, որպեսզի մարզերից տղաները կարողանան գիշերել։ Այս նոր շենքը մեզ հնարավորություն կտա ավելացնել մեր բուժվող տղերքի քանակը այն հասցնելով ամսական 250-ի։

Նախնական հիմքային աշխատանքների համար այս գումարը պետք է հավաքենք բոլորովս։ Մենք միասին կարող ենք օգնել մեր Հերոսներին ոտքի կանգնել և շարունակել ապրել։

Մանրամասներն՝ այստեղ
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր