1377 դիտում
09:29 03-03-2022
Դատավորները դուրս են եկել պայքարի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, որ տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հիմնական պայքարը դատական համակարգում գնալու է Սերգեյ Մարաբյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, իսկ, ահա, մյուս տեղի համար պայքարելու են ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ու Աննա Մարգարյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1250 դիտում
09:01 09-09-2022
Դատավորները դուրս են եկել ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ․ «Ժողովուրդ»
1060 դիտում
09:25 28-07-2022
Դատական համակարգը բաժանվել է երկու մասի. ճնշումների մասին խոսող դատավորները չէին եկել ժողովին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»