187416 դիտում
17:47 04-03-2022
Ողբերգական դեպք Ստեփանավանում. առավոտվանից որոնվող 22-ամյա տղայի Infiniti-ն փրկարարները Ստեփանավանի կամրջի տակով հոսող Ձորագետից դուրս են բերել հատուկ տեխնիկայով. ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝ քաղաքացիներ լինեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:
ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը:
Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատակնիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+