211652_close_icon
views-count3425 դիտում article-date 20:04 04-03-2022

Լեհաստանը հայտնել է Ուկրաինայից ավելի քան 700 հազար փախստականի մասին

Ավելի քան 700 հազար մարդ Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել` ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

«Փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել 706,3 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ՝ սահմանապահները Ուկրաինայից Լեհաստան մուտք գործելու թույլտվություն են տվել 59,1 հազար մարդու։

Նմանատիպ նյութեր