211652_close_icon
views-count58626 դիտում article-date 22:06 04-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. պարեկների և բժիշկների շնորհիվ 1,5 տարեկան աղջնակի կյանքը հնարավոր է եղել փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի, ավագ պարեկ Սամսոն Ալեքսանյանի և կրտսեր պարեկ Մարտին Յայլոյանի հետ ծառայություն կատարելիս նկատել են, որ Աճառյան փողոցով ավտոմեքենայի վթարայինները միացրած, բարձր արագությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենա  է ընթանում:

Ստուգման նպատակով պարեկները ձայնային ազդանշաններով կանգնեցնում են Mercedes-ը: Պարզվում է, որ  վարորդը հարգելի և անհետաձգելի պատճառներով է նման իրավիճակում վարում ավտոմեքենան, քանի որ 1,5  տարեկան աղջնակը առողջական լուրջ խնդիրներ ունի և նրա հայրը՝ Մարտին Ե.-ն և մայրը երեխային շտապ պետք է հասցնեն հիվանդանոց:

Պարեկները իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ  Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկների շնորհիվ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր