211652_close_icon
views-count16648 դիտում article-date 21:47 05-03-2022

Ինչքան հմուտ, բանիմաց մասնագետ կա, աշխատանքից ազատել են, պատահական մարդկանց աշխատանքի են ընդունել. Ռաֆիկ Անդրեասյան. News.am

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար, այժմ «Իմ հզոր համայնք» կուսակցությունով առաջադրված Ռաֆիկ Անդրեասյանը վստահ է, որ այս ընտրություններում եւս հաղթելու է իրենց քաղաքական ուժը:

«Ճիշտ է, հիմա ճնշումներ լինում են քաղաքացիների վրա, որը ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, բայց մարդիկ արդեն հասկացել են` որը որից հետո է: Մենք արդեն քարոզարշավը սկսել ենք, նորմալ, բացատրական աշխատանքներ ենք տանում քաղաքացիների հետ, իսկ իրենց կողմից իրականացվում են ճնշումներ, սուտ խոստումներ: Օրինակ իրենք մեծ քանակով  աշխատատեղեր են խոստանում, բայց ժողովուրդը պետք է հաշվի առնի, որ սրանք ինչ-որ խոստանում են, սուտ է: Համայնքները խոշորացվում են, բնականաբար, աշխատատեղերը պետք է կրճատվեն, իրենք ինչքան հմուտ, բանիմաց մասնագետ կա, աշխատանքից ազատել են, պատահական մարդկանց աշխատանքի են ընդունել »,- NEWS.am- հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը:

Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով քարոզարշավ են իրականացնում, դրանք շատ մարդաշատ չեն անցնում, քանի որ գոյւղատնտեսական աշխատանքների սեզոն է այս պահին եւ մարդիկ այդ աշխատանքներով են զբաղված:

Նմանատիպ նյութեր