1843 դիտում
09:09 08-03-2022
Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քնչչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:
Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաեւ «Մարտի 1»-ի գործով: Իսկ թե ինչ գործով են նրան Զինվորական քննչական կոմիտե կանչել, կներկայացնենք առաջիկայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
09:09 14-02-2023
Սեյրան Օհանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»
2226 դիտում
09:01 01-09-2022
ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»