2299 դիտում
10:20 08-03-2022
Ռազմական գործողությունները կտևեն ևս մեկ ամիս. ռուս փորձագետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նախնական կարող եմ ասել, որ ռազմական գործողությունները կտեւեն եւս մեկ ամիս»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ խոսելով Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների մասին։ Միևնույն ժամանակ փորձագետը ընդգծում է, որ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։
Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը՝ նա նշեց. «Լավ կլիներ, որպեսզի Հայաստանն աջակցեր Ռուսաստանին։ Սփյուռքի հետ պետք է աշխատել, ի վերջո հայերն, այնուամենայնիվ, մեզ ավելի մոտ են»: Փորձագետի խոսքով՝ Դոնբասում հատուկ գործողությունը կշարունակվի այնքան, քանի դեռ ՌԴ-ն չի հասնի իր առջև դրված նպատակներին։ Նրա խոսքով՝ իրական բանակցությունների անցնելու համար շփման գծում փոփոխություններ են անհրաժեշտ։
«Յուրաքանչյուր կողմ ունի իր նպատակը, ներկա պահին դրանք չեն համընկնում։ Երբ իրավիճակը հստակ կլինի, եւ մեր զորքերը կհասնեն իրենց նպատակին, միգուցե բանակցությունների մակարդակն ավելի բարձրանա»,- նշեց ռազմական փորձագետը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1212 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»