1162 դիտում
15:54 08-03-2022
Մեր երկրում կանանց իրավազորման ու հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է. Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:
Ուղերձում ասվում է. «Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման ու հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է։
Կանանց հիանալի դերերը բազմաթիվ են՝ սիրող ու հոգատար կին, կյանքի հուսալի ընկեր, կենսատու և անձնուրաց մայր, իր հայրենիքին սպառնացող վտանգի դեմ խիզախող զինվոր, հոգատար բժիշկ, իմաստուն մանկավարժ, վառ մտքով գիտնական։
Անհրաժեշտ է կոլեկտիվ ջանք ու աշխատանք, որպեսզի այս շարքը նույն հեշտությամբ կարողանանք շարունակել՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, հաջողակ բիզնես-ղեկավար, ազդեցիկ քաղաքական գործիչ, խիզախ իրավապաշտպան, բարձրաստիճան զինվորական, անվտանգության արհեստավարժ պատասխանատու, հռչակավոր մարզիկ։
Հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար գործնականում հավասար հնարավորությունները վստահորեն երաշխավորելու են առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը։

Նմանատիպ նյութեր
1484 դիտում
10:11 24-10-2014
Մեր երկրում փոքր ու միջին և խոշոր բիզնեսի համար ստեղծված անհավասար պայմանների մասին. Ժամանակ
3159 դիտում
22:00 31-10-2015
Բազմակնությունը բարենպաստ է կանանց ու երեխաների առողջության համար
Այս բաժնից
997 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1048 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
745 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան