3159 դիտում
22:00 31-10-2015
Բազմակնությունը բարենպաստ է կանանց ու երեխաների առողջության համար
Շատ երկրներում բազմակնությունն արգելված է: Կարծիք կա, որ այն խախտում է կանանց իրավունքները: Սակայն հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք կիսում են իրենց ամուսիններին, ավելի շատ են շահում, քան մեկ կին ունեցող ընտանքիներում: Նման եզրահանգման են եկել Կալիֆորնիական համալսարանի մասնագետները, գրում է Zee News-ը:
Տանզանիայի 56 գյուղերում, որտեղ ապրում են մեկ և մի քանի կին ունեցող ընտանիքներ, մասնագետներն ուսումնասիրություն են կատարել: Նրանք համեմատել են երկու ընտանիքների ամուսիններին ու նկատել, որ մի քանի կին ունեցող ընտանիքներում ուտելիքը շատ է եղել, իսկ երեխաները՝ առողջ: Մի քանի կին ունեցող ընտանիքներն ունեցել են նաև եղջերավոր մեծաքանակ կենդանիներ ու շատ հողատարածք: Ըստ աղբյուրի, եթե կինը ապրում է աղքատ երկրում, ապա լավ է, որ ամուսնանա մի քանի կին ունեցող, բայց ապահովված տղամարդու հետ:
Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի, մեկ այլ ուսումնասիրություն էլ պարզել է, որ բազմակնությունը տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկ է առաջացնում:
Նմանատիպ նյութեր
3388 դիտում
23:32 19-02-2020
Աշխարհը չի կարողանում երեխաների համար առողջ կյանք և իրենց ապագայի համար բարենպաստ կլիմա ապահովել. ՅՈՒՆԻՍԵՖ
1529 դիտում
17:18 29-04-2014
Քենիայում բազմակնությունը թույլատրելի է
Այս բաժնից
2683 դիտում
15:00 24-12-2024
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում