211652_close_icon
views-count237380 դիտում article-date 14:05 08-03-2022

Երևանից Մոսկվա թռչող օդանավը երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Երևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։

Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, թռիչքի ժամանակ երեխային նրա ծնողները տվել են խնձոր, որի կտորը մնացել է կոկորդում։ Փոքրիկի մոտ սկսվել է շնչահեղձություն, և օդանավի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Սամարայի օդանավակայանում։

Այնտեղ նրանց դիմավորել են բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ 

Այժմ նա գտնվում է Սամարայի Սերեդավինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր