211652_close_icon
views-count19688 դիտում article-date 17:20 16-09-2022

Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում. ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել են փրկարարներն ու մարզի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է ահազանգի հեղինակի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր