211652_close_icon
views-count2359 դիտում article-date 16:36 09-03-2022

Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ. արձակվել է 4 հատ ական. ԱՀ ՊՆ

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30  սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան»,-հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր