211652_close_icon

Խախտվում է ՀՀ էլ. ցանցեր ՓԲԸ-ի բաժանորդների ճշգրիտ տեղեկացված լինելու իրավունքը

views-count1408 դիտում article-date 23:40 09-03-2022
Բազմիցս համոզվելով, որ մեր երկրում, ցավոք սրտի, մինչև հարցերը լրատվամիջոցներով չեն բարձրաձայնվում, իրենց համապատասխան լուծումը չեն գտնում կամ պատշաճ ուշադրության չեն արժանանում, ուստի դիմում եմ Ձեր օգնությանը և  սույն դիմում-բողոքով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության կողմից անպատասխանատու աշխատանքի և բաժանորդների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մասին, մասնավորապես՝ նրանց ինֆորմացված լինելու և ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու իրավունքի խախտումների մասով:

Արդեն որերորդ դեպքն է արձանագրվում, երբ տվյալ ընկերության կողմից էլեկտրականության պլանային անջատումների մասին իրազեկող հաղորդագրության մեջ նշված ժամերն ու օրերը չեն համապատասխանում իրականությանը՝ հոսանքը տվյալ օրը կամ ընդհանրապես չի անջատվում, կամ անջատվում է մեկ այլ օր, այլ ժամի և տևողությամբ՝ առանց հավելյալ տեղեկացնելու, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում բաժանորդներին՝ թե անվտանգության, թե բարոյահոգեբանական և թե տեխնիկական առումներով:

Ավելի մանրամասն կոնկրետ դեպքերի վերաբերյալ, խնդրում եմ դիտել ստորև կցված ֆայլում:
Խնդրում եմ, նպատակահարմար գտնելու դեպքում, հրապարակել կցված դիմում-բողոքը:
Կանխավ շնորհակալություն:

Աննա Վարդանյան,
ազատ լրագրող, Հովսեփ Էմինի հասցեի բնակիչ

Նմանատիպ նյութեր