1855 դիտում
11:01 10-03-2022
Իրավիճակը՝ Խրամորթում. վարչակազմի ղեկավարը մանրամասներ է հայտնում
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշեց` «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»:
«Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են:
Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար»:

Նմանատիպ նյութեր
2796 դիտում
17:34 11-11-2021
Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
4058 դիտում
13:22 06-03-2022
Առավոտյան ադրբեջանական կողմը Խրամորթում ինտենսիվ կրակոցներ է արձակել հայկական կողմի ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1633 դիտում
11:12 10-03-2022
Հակառակորդը Խրամորթում նաև ականանատեր է կիրառել, 1 քաղաքացիական անձ վիրավոր է. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում