2830 դիտում
14:36 10-03-2022
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները կօգտվեն անվճար կրթվելու հնարավորությունից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է պետության կողմից երաշխավորված պետական բյուջեի միջոցների հաշվին ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը:
Օրենքում իրավակարգավորման բացակայության պայմաններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, այդ թվում սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից: Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույնս խնդրի առջև՝ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ և չտեսնելով դրանց լուծման հնարավորություն, սկսում է մտածել երկրից դուրս գալու մասին: Նույն խնդրին բախվում են նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած սպաները:
Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:
Այդ ուղղությամբ անհրաժեշտություն է առաջանում բյուջեի միջոցների հաշվին կրթություն ստանալու երաշխիքները տարածել նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող պայմանագրային զինծառայողների վրա:
Ինչ վերաբերում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին սպաների համար ևս անվճար կրթական երաշխիք սահմանելուն, ապա օրենքի 71-րդհոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ որպես զինծառայողների լրացուցիչ երաշխիք է սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողներ համար պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում առաջնահերթության կարգով ընդգրկվելու իրավունքը:

Նմանատիպ նյութեր
1504 դիտում
13:01 15-03-2022
Հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, սպաները ևս կկարողանան օգտվել անվճար կրթության իրավունքից
4064 դիտում
18:42 06-06-2020
Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում