192635 դիտում
11:54 11-03-2022
Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Զովունիում՝ դպրոցի դիմացի ճանապարհին, հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր և կտրված ձեռք, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի դպրոցի մոտ դիեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Մինասյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ։
Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում։
Ոստիկաններն ու քննիչները դպրոցի դիմացի բնակչի տան ճանապարհի հատվածում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր, դիերից այն կողմ՝ կտրված ձեռք, որը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով է կտրվել։
Կոտայքի մարզային վարչության պետ Ա. Զոհրաբյանի հանձնարարականով ոստիկանները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանեն փորձաքրեագետները։
Ա. Զոհրաբյանի հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ պարզում են մահացածների ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Զովունիի գյուղապետ Արտաշես Ղարիբյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Մանրամասները՝ քիչ ուշ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 268+
268+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
176837 դիտում
09:11 12-02-2020
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու և կնոջ դիեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)