211652_close_icon
views-count1844 դիտում article-date 19:46 11-03-2022

Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Խորվաթիա

Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությունը կմեկնարկի մարտի 12 –ին: Խորվաթիայում մեդալների համար պայքարին կմասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ թիմը մրցավայր մեկնեց այսօր:

Աղջիկներից ռինգ կելնեն Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Արևիկ Դոխոյանը (52 կգ) և  Էլիտա Քոչարյանը (60 կգ):

Տղաների պայքարին կմասնակցեն  Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (52 կգ), Էրիկ Թոխյանը (54  կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղիկյանը (86 կգ) և գերծանրքաշային  Հովհաննես Փափազյանը:

Նմանատիպ նյութեր