2019 դիտում
21:16 12-03-2022
Կեղծ խաղաղության դրոշը պարզած՝ հեռանում ենք իրական խաղաղությունից. Նարինե Դիլբարյան
Արցախում արդեն քանի օր է արկեր են պայթում, գնդակոծություն, գազատարը շարունակում է չգործել, ՀՀ սահմաններին լարված իրավիճակ է, թշնամին ամենուր մարտավարական նոր տարածքներ է փորձում գրավել՝ հայաթափելու Արցախը, ապա Սյունիքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Նարինե Դիլբարյանը:
«Ռուս-ուկրաինական պատերազմը գնալով ավելի ու ավելի շատ ուժեր է խլում, զոհեր, միջոցներ, Ալիևը Էրդողանի հետ բանակցում է, հարմար պահի են սպասում հարձակվելու, հույս ունեն, որ Ռուսաստանի ուշադրությունն արդեն այստեղ չէ, Արևմուտքն ու ԱՄՆ-ը զբաղված են Ուկրաինային պաշտպանելով՝ պատժամիջոց այլևս չմնաց ՌԴ-ի դեմ կիրառելու, իսկ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ու շարունակվող ցեղասպան պատերազմի կասեցման համար ԱՄՆ-ը, ԵՄ երկրները աննշան պատժամիջոց իսկ չսահմանեցին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
Եւ այս իրավիճակում Փաշինյանը գնում է Մակրոնի ընտրարշավին աջակցելու՝ զրո քայլ, խոսք ՀՀ սահմանների և Արցախում էթնիկ զտումների, ցեղասպանական ծրագրի մասին՝ միջազգային ուշադրությունը բևեռացնող:
Կեղծ խաղաղության դրոշը պարզած՝ հեռանում ենք իրական խաղաղությունից, որը պայքարն է, ուժերի համատեղումը, նոր որակի՝ ազգային-պետական քաղաքականության և իշխանության ձևավորումը: 2020 թ. նոյեմբերի 10-ին շատերի ծրագրերը կիսատ մնացին, ուղղում են՝ ըստ իրավիճակի:
Չարենցի «Պատգամն» է մնում՝ թաքնված տողերի երկրորդ տառերում՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՝ Իմաստության մի գետակ հիմարության համերգում....»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6606 դիտում
23:38 24-01-2020
ԱԺ խոսքային փոխհրաձգությունները. Նարինե Դիլբարյան, Գեղամ Նազարյան. «Երկրի հարցը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1775 դիտում
17:47 23-01-2021
Նարինե Դիլբարյան. Իրանը դարձյալ փորձ է կատարում տարծաշրջանում վերադիրքավորվել
Այս բաժնից
1312 դիտում
15:09 28-12-2024
Ծաղկաձորում շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
640 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
664 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան