211652_close_icon
views-count7330 դիտում article-date 21:40 13-03-2022

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում 180 օտարերկրյա վարձկան ոչնչացնելու մասին

Ռուսաստանի Զինված ուժերի հարվածի արդյունքում՝ ուկրաինական Զինված ուժերի ուսումնական կենտրոնների, ոչնչացվել է մոտ 180 օտարերկրացի վարձկան և օտարերկրյա սպառազինությունների խոշոր խմբաքանակ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է Ria.ru-ն:
 
«Մարտի 13-ի առավոտյան, հեռահար գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ-ի ուսումնական կենտրոններին՝ Ստարիչի բնակավայրում և Յավորովսկի ռազմական պոլիգոնում», ասել է նա:
 
Այդ օբյեկտներում գտնվել է «օտարերկրյա վարձկանների նախապատրաստման ու ռազմական ուսուցման կետը»՝ նրանք ռազմաճակատ ուղարկելուց առաջ, ինչպես նաև ռազմաբազա, որտեղ պահվում էին արևմտյան երկրների կողմից Կիևին հատկացված սպառազինություններ և ռազմական տեխնիկա:
 
«Ուկրաինայի տարածք ժամանած վարձկաններին շարունակելու են ոչնչացնել», ընդգծել է գեներալ-մայորը:

Նմանատիպ նյութեր