5930 դիտում
10:59 15-03-2022
Աշխարհն առայժմ ջերմություն չի խոստանում Արցախին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայերի նկատմամբ ատելությունը բորբոքելու եւս մի պատրվակ դարձավ Հայաստանից Արցախ ձգվող միակ գազատարի վնասումը, որն առեղծվածային եւ անհավանական սադրիչ նպատակներ հետապնդող քայլերի հետ է կապված:
Երկրորդ շաբաթն է, ինչ ամբողջ հանրապետությունը զրկված է գազամատակարարումից: Բնակարանները, կենսական նշանակության հիմնարկները, հիվանդանոցներն ու ուսումնական հաստատությունները չեն ջեռուցվում, խաթարված է գազալցակայանների, արտադրական ձեռնարկությունների գործունեությունը, խանութներում հաց ու հացամթերք առիթից առիթ են հայտնվում: Սահմանափակ գրաֆիկով է աշխատում հասարակական տրանսպորտը: Բենզինի բարձր գնի պատճառով քմահաճ են դարձել եւ տաքսու վարորդները, ովքեր ծառայության դիմաց «լրացուցիչ» գումար են պահանջում...
Չնայած խաղաղապահների միջնորդական ջանքերին, ադրբեջանցիները «Արցախգազի» մասնագետներին չեն թույլատրում մոտենալ խողովակաշարին եւ սկսել վերականգնողական շինաշխատանքները: Գրեթե անարձագանք են մնում Արցախի խորհրդարանի, արտգործնախարարության, հասարակական կազմակերպությունների կողմից՝ հումանիտար աղետը երկրում կանխելու վերաբերյալ միջազգային կառույցներին ուղղված դիմումներն ու հայտարարությունները: Իսկ ձմեռը կարծես երկարում է, եւ աշխարհն առայժմ ջերմություն չի խոստանում Արցախին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1090 դիտում
09:48 24-06-2022
Խոսում են նույն լեզվով, բայց առայժմ տարբեր հարթակներում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»