211652_close_icon
views-count1066 դիտում article-date 15:10 15-03-2022

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կատարվել է 41 թեստավորում, որևէ դեպք չի հաստատվել:

Ներկայում ստացիոնար բուժում է ստանում 18 մարդ:

2022 թվականին կատարվել է 10206 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝  նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նմանատիպ նյութեր