29776 դիտում
22:17 15-03-2022
Խոշոր ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը Mitsubishi Colt-ով «Էլ գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից դեպի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարանցով Բալասանյանն ու Էդիկ Ավետիսյանը:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+