45326 դիտում
17:05 02-04-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Մհեր Բ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Վարդան Միրզոյանն ու Սերգեյ Հարությունյանը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև հրշեջները ավարտել են իրենց աշխատանքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+