1238 դիտում
17:48 17-03-2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը
Մարտի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատվիրակությանը:
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Հայաստանի գործընկերների այցն Արցախ ու շեշտել այն հանգամանքը, որ հայրենիքի համար կարևոր հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հանդես գան միասնական ճակատով:
Արթուր Թովմասյանն ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորները նշել են, որ ճանաչողական այցով են Արցախում, եղել են Խրամորթում ու Խնապատում՝ իրենց բարոյական աջակցությունը հայտնելու տեղի բնակչությանը: Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և գործընկերներին հրավիրել է դաշինքի առաջիկա լսումներին, որոնց թեման Արցախի հարցն է:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, միջխորհրդարանական կապերի վերականգնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Այնուհետև «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել վերջին արտաքին քաղաքական զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի լուծման հեռանկարների շուրջ:
Երկուստեք շեշտվել է այն միտքը, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Արցախի կարգավիճակի շուրջ պետք է միակամ հանդես գալ:
Խորհրդարանականները միակարծիք էին պատգամավորական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության հարցում:
Համախմբել բոլոր առողջ ուժերը ի շահ Հայաստանի պետականության ու Արցախի հարցի լուծման՝ սա էր կարևոր ուղերձը, որի շուրջ ձեռնարկվելիք քայլերը քննարկվեցին հանդիպման ընթացքում:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1558 դիտում
15:42 02-09-2021
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ
1178 դիտում
19:02 24-09-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
997 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
808 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1009 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին