211652_close_icon
views-count26450 դիտում article-date 10:00 18-03-2022

Բանտապետեր են փոխվել․ քրեական գործով անցնող «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը նոր պաշտոն ունի. aravot.am

Aravot.am-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետեր են փոխվել։ Այսպես, «Գորիս» ՔԿՀ-ի պետ Կարեն Խաչատրյանը տեղափոխվել եւ նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել հունվարի 1-ից կառավարության որոշմամբ լուծարված «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանը։



«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։



Հիշեցնենք՝ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան դրսում հավաքված կողմնակիցների մոտ ուղեկցեց Աղասի Խաչատրյանը, որն այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։



«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արտակ Սարգսյանը տեղափոխվել է քրեակատարողական ծառայություն եւ նշանակվել շտաբի պետ։ Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանի ու նրա մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել պատիժ կրող անձանց խոշտանգելու համար։ Այս տարվա հունվարի 20-ին ԱԱԾ աշխատակիցները նրանց բերման էին ենթարկել։

Նմանատիպ նյութեր