211652_close_icon

Սահմանադրական դատարանի որոշումից անկախ, Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել. առկա են բոլոր հիմնավորումները. փաստաբան

views-count1735 դիտում article-date 15:26 01-05-2025
Սահմանադրական դատարանի որոշումից անկախ, Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները: Այս մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չեն դատական գործընթաց անցնել և ապացուցել իրենց կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը:

Բոլոր երկրները, որոնք որ դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե՝ աճ: Բոլոր քաղաքացիները, ովքեր ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել է: Դրա համար, ես բոլոր գործերով միջնորդելու եմ, որ, ըստ էության, մերժվի հայցադիմումները»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր