2485 դիտում
10:25 18-03-2022
Ըմբիշ Մալխաս Ամոյանը պատասխանել է Վահրամ Դումանյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Վահրամ Դումանյանը ԱԺ համապատասխան նիստում խոսելով Հայաստանից հեռացած մարզիկների մասին, անդրադարձել էր նաև ըմբիշ Մալխաս Ամոյանին:
Նա մասնավորապես նշել էր. «Օրինակ իրեն առաջարկում էին ավելի բարձր կարգով գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ հանդես գար, բայց նա չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ: Հրավիրեք Մալխասին, եթե չեք հավատում: Նա գնում էր, պարոն Գիլոյանը (փոխնախարար Կարեն Գիլոյան-խմբ), մենք իր հետ զրուցեցինք և նա որոշում կայացրեց ու չգնաց»:
Նախարարի այս հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ըմբիշ Մալխաս Ամոյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ասեմ, որ ինձ իսկապես առաջարկ եղել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես գալ, չեմ գնացել և դա ինձ ոչ մեկ չի համոզել: Ես ինքս իմ կամքով եմ որոշել մնալ և այստեղից մասնակցել մրցումների»:
Դիտարկմանը՝ այսինքն Ձեզ ո՛չ Կարեն Գիլոյանը, ո՛չ նախարարը չեն համոզել մնալ և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա նշեց. «Մի քանի հանգամանքների պատճառով է այնպես ստացվել, որ որոշել եմ մասնակցել Հայաստանի դրոշի ներքո: Սակայն ինձ որևէ մեկը չի համոզել: Ես Կարեն Գիլոյանի հետ այդ թեմայով խոսել եմ, սակայն մնալու կամ համոզելու մասին որևէ խոսակցություն չի եղել: Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ»:
Անդրադառնալով առհասարակ նախարարության աշխատանքին, նա նշեց, թե հենց սպորտի բնագավառին քիչ են ուշադրություն դարձնում և դա շատ վատ է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5806 դիտում
22:23 22-04-2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
3378 դիտում
16:00 20-01-2022
«Ձեզ էլ են տարել պլաշչատկա՞». Փաշինյանը՝ Վահրամ Դումանյանին
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»