211652_close_icon
views-count1898 դիտում article-date 16:12 18-03-2022

Հայաստանն ու Իրանը ընտանիքի հիմքերի ամրապնդման, 2 հասարակությունների ընդհանրությունների վերաբերյալ հուշագիր կստորագրեն

Նյու Յորք կատարած այցի շրջանակում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի
հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ մշակման, փորձի փոխանակման տարբերակները։ Ըստ այդմ` քննարկվել է համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը, որով կսահմանվեն ընտանիքների տնտեսական զարգացմանն ու ապրուստի միջոցների ձեռքբերմանն, տնային փոքր և միջին տնտեսությունների ընդլայնմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Համատեղ հուշագրով կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ` ընտանիքի հիմքերի ամրապնդման քաղաքականությունը, վերջինիս դերի արժևորման ուղղությամբ Իրանի և Հայաստանի հասարակությունների ընդհանրությունները շոշափելի դարձնելու ուղղությամբ։
 

Պայմանավորվածությունների առանցքում է եղել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների իրականացումն ու ակադեմիական շրջանակի ներգրավումը։ Կարևորվել է նաև փորձի փոխանակման և տեղայնացման դերը, մասնավորապես՝ պատերազմի մասնակիցների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նաև փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր