211652_close_icon
views-count3530 դիտում article-date 16:02 28-03-2017

Իրանը և Ռուսաստանը ատոմային ոլորտի վերաբերյալ հուշագիր կստորագրեն

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Մոսկվա կատարած այցի ավարտին ստորագրվելու է ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիր։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրին։ «Խոսքը գնում է փաստաթղթի ստորագրման մասին, որը կորոշի այդ ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցերին, մասնավորապես, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանը, այդ թվում՝ Բուհշեր ատոմային էլեկտրոկայանի վերազինման, այն է՝ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը»,-նշել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ կշոշափվեն նաև ատոմային նյութերի մատակարարմանն առնչվող հարցեր։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ռազմաբազաները՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի համար։

Նմանատիպ նյութեր