211652_close_icon
views-count1076 դիտում article-date 13:56 25-05-2015

Հայաստանը և Իրանը համագործակցության հուշագիր կստորագրեն լեռնագնացության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիայի նախագահ, կրկնակի Էվերեստի գագաթ բարձրացած Ռեզա Զարեի Տուդեշկին կիրակի քառօրյա այցով ժամանել է Հայաստան: Նախատեսվում է, որ այցի ընթացքում Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր: Հավելենք, որ Ռեզա Զարեի Տուդեշկին Հայաստան է այցելել իր տիկնոջ հետ: Նա առաջին մուսուլման լեռնագնաց կինն է, ով բարձրացել է Էվերեստ: Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան գործում է 1953 թվականից: Այսօր ֆեդերացիայի պաշտոնական անդամների թիվը կազմում է 300 հազար:

Նմանատիպ նյութեր